Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թատրոնն իր խաղաշրջանը բացում է «Թռիչքով»

Թատրոնն իր խաղաշրջանը բացում է «Թռիչքով»
22.03.2013 | 13:04

Թիթեռների ընտանիքում ծնվել է մեկը` առանց թևերի: Նա փորձում է օգտագործելով դիմացինի սերը` ստանալ նրա թևերը: Սակայն տեղի է ունենում անսպասելին…
Երևանի մնջախաղի պետական թատրոնը սկսել է իր նոր խաղաշրջանը «Թռիչք» միմոդրամայով (ռեժիսոր` Ժիրայր Դադասյան)։ Ցուցադրվող երկու ներկայացումները («Արծիվներ» և «Թիթեռներ») միավորում է մեկ ընդհանուր` թռիչքի գաղափարը։
«Արծիվներն» առաջին անգամ բեմադրվել է 1994-ին: Էքսպերիմենտալ ներկայացում է` հետաքրքիր մոտեցումներով: Ամբողջ ընթացքում դերասանը մեջքով է խաղում: Մնջախաղային, թատերական այնպիսի էքսպերիմենտներ կան, որ դժվարանում եմ նկարագրել: Պետք է պարզապես նայել ներկայացումը»,- մեզ հետ զրույցում ասաց մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ:
Այն, որ թատրոնն իր խաղաշրջանը բացում է «Թռիչքով», պատահական չէ: Այս տարի մարտին լրանում է Ժ. Դադասյանի` թատրոնը ղեկավարելու 15 տարին: «1998-ին թատրոնը բացվեց հենց այս ներկայացումով,- ասաց նա:- Մինչ այդ խաղացանկով չէր աշխատում: Շատ կարճ ժամանակահատվածում երեք ներկայացումը հասցրինք հինգի: Այսօր ունենք 12 ներկայացում»:
Նոր տարուն մնջախաղի սիրահարները կարո՞ղ են սպասել նոր ներկայացման: Եթե երեք տարվա ընդմիջումից հետո ֆինանսավորում լինի, հնարավոր է: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` շատ մեծ գումար պետք չէ մնջախաղի ներկայացում բեմադրելու համար: Իհարկե, չեն տրտնջում, նախարարությունը տրամադրում է միջոցներ հյուրախաղերի գնալու համար:
Անդրադառնալով մեր` «Ե՞րբ թատրոնը կունենա իր տարածքը, այս տարի մնջախաղի ներկայացումներն ի վերջո կբեմադրվե՞ն սեփական շենքում» հարցին` պարոն Դադասյանն ասաց. «Շատ կուզեի, որ Ձեր ասածը ճիշտ լիներ: Շենքի կառուցումն ընթացքի մեջ է: Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ ոգևորվել պետք չէ»:


Էջի նյութերը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ